Jump to content

Խաժակ Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաժակ Պարսամյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Սարգիս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Տիտղոս Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ
Կառավարման սկիզբ 1990
Ծնվել է 1951, հուլիսի 4
Ծննդավայր Արաբկիր քաղաք, Թուրքիա
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (ավազանի անունը՝ Սարգիս, հուլիսի 4, 1951(1951-07-04), Արաբկիր, Մալաթիայի մարզ, Թուրքիա), աստվածաբանության դոկտոր, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ծնվել է 1951 թվականին Թուրքիայի Արաբկիր քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքում, 1967-1971 թվականներին սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց դպրեվանքում և ընծայարանում։ 1971 թվականին ձեռամբ Երուսաղեմի պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի` ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1973 թվականին ստացել է վարդապետի աստիճան[1]։ Պաշտոնավարել է իբրև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի փոխտեսուչ, այնուհետև ուսումը շարունակել է Նյու Յորքի Ընդհանուր հոգևոր ճեմարանում, Մինեապոլիսի Սուրբ Ժան համալսարանում, Հռոմի Գրիգորյան համալսարանում և Օքսֆորդի Արևելյան հիմնարկում։ Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Երուսաղեմում, Հայաստանում։ Ուսումնասիրություններ է կատարել Վենետիկի Մխիթարյանների և Երուսաղեմի գրադարաններում, Երևանի Մատենադարանում, միաժամանակ հովվական գործունեություն է ծավալել Ստամբուլի, Յաֆֆայի, Հայֆայի, Ռամլեի և ԱՄՆ-ի տարբեր շրջաններում[2]։

1990 թվականի մայիսին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, այն ղեկավարելով մինչև մայիս 2018 թվականը։ 1990 թվականին ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1992 թվականին ստացել է արքության պատիվ[2]։

2018 թվականի սեպտեմբերին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում (Վատիկանում) Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ։ Այս նոր պաշտոնում նրա գործունեությունը ուղղված է առավել ամրապնդելու երկու Եկեղեցիների մերձեցման գործընթացը։ Հայրապետական պատվիրակության առաջնորդական հովանու ներքո են գտնվում՝ Բելգիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդերլանդների և Իսպանիայի Հայ Եկեղեցու համայնքները։

Խաժակ Սրբազանն ընդգրկվել է մի շարք կրոնական և բարեսիրական կազմակերպությունների ղեկավար մարմիններում, մասնավորաբար «Եկեղեցիների Ազգային Խորհուրդ», «Եկեղեցիների Միջազգային Խորհուրդ», «Խղճմտանքի Կոչ», «Կրոնն Ամերիկյան Կյանքում», «Ազգային տոհմիկ կազմակերպություններ», Ամերիկայի Ս. Գրական Ընկերակցություն» կազմակերպություններում։

Հոգևոր Գերագույն Խորհրդի անդամ է, արժանացել է տարբեր երկրների գիտական և ուսումնական հաստատությունների պարգևների, այդ թվում՝ 2004 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալի[3]։ Գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է[2]։

  • Ինչու ենք սիրում Աստծուն։ Ավետարան մանուկների համար։ / Վերապատմ.՝ Անանիա եպս. Արաբաջյան; Առաջաբ.՝ Խաժակ արք. Պարսամեան; Խմբ.՝ Պ. Շահբազյան, Ս. Էջմիածին։ տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1995։
  • Ինչու ենք սիրում Աստծուն ։ Ավետարան մանուկների համար / Վերապատմ.՝ Անանիա եպս. Արաբաջյան; Առաջաբ.՝ Խաժակ արք. Պարսամեան; Խմբ.՝ Պ. Շահբազյան, Ս. Էջմիածին ։ տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1996։
  • Ինչու ենք սիրում Աստծուն ։ Ավետարան մանուկների համար / Վերապատ.՝ Ա.Ե. Արաբաջյանը ; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արաբաջյան, Անանիա, եպիսկոպոս [վերապատմ.] | Պարսամյան, Խաժակ արքեպիսկոպոս [առաջաբ.] | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածին ։ Ա. հ, 2002։
  • Հայաստանեայց եկեղեցին նոր հազարամեակի սեմին։ Ա. Հայաստանեայց եկեղեցւոյ դերը արտասահմանի մէջ։ Բ. ամերիկահայութեան ընկերամշակութային կացութիւնը։ / Խ. Պարսամեան, Նիւ Եորք։ Ա. հ., 1999:
  • The Calendar of the Armenian Church. / Kh. arch. Barsamian, by Barsamian Khajag Archbishop (Պարսամյան Խաժակ Արք.)New York: St. Vartan Press, Diocese of the Armenian Church of America, 1995.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
  2. 2,0 2,1 2,2 «Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան». Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2018-11-16-ին.
  3. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]